Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess grigoryanc (1)
A A
Սպորտ

Հայազգի շախմատիստը տեղափոխվել է Հունգարիա

Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Սերգեյ Գրիգորյանցն այսուհետ հանդես կգա Հունգարիայի դրոշի ներքո: Այդ մասին տեղեկացնում է chess-news կայքը:

38-ամյա շախմատիստը ամուսնացած է հունգարուհի շախմատիստ Պետրե Պապի հետ: Հենց այդ հանգամանքն էլ նրան ստիպել է նման որոշում կայացնել: Դրա համար Հունգարիայի շախմատի ֆեդերացիան 6000 եվրո է վճարել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային, որից 2000 եվրո փոխանցվելու է ՖԻԴԵ-ին: 

Սերգեյ Գրիգորյանցը ծնվել է 1983 թվականին, Տաշքենդում: Նա շախմատով սկսել է զբաղվել Մոսկվայի Տիգրան Պետրոսյանի անվան դպրոցում: 1999թ դարձել է Եվրոպայի Մ-16 չեմպիոն: 2002 թվականին լրացրել է գրոսմայստերի նորման: 2005թ հաղթել է Ստեփանակերտում անցկացրած միջազգային մրցաշարում: 2015թ նա նշանակվել է Ռուսաստանի շախմատի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ: