Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Հասարակություն

Իրականում 13-ամյա տղան վնասվածքը չէր ստացել ընկնելուց

Հունվարի 31-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 14-ամյա տղան հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աչաջուր բնակավայրի սկզբնամասում տղայի հոր վարած «Աուդի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով տղան ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն: