Հայաստանի հավաքականի 35-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Փյունիկ»
Աջակցիր «Ա1+»-ին«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
Դավիթ Յուրչենկոն կարիերան սկսել է 2004թ.-ին, Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007թ մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-11թթ. հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով խաղացել է Աստրախանի «Վոլգարում»:
Դավիթ Յուրչենկոն ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-13թթ.), «Ուֆայում» (2013-16թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-17թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-19թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020թ.):
Նրա վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որի կազմում հանդես էր գալիս 2021թ հունվարից: