Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074488
A A
Հասարակություն

Արսեն Թորոսյանը բաց դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանի հրավերով փետրվարի 1-ին բաց դասախոսությամբ է հանդես եկել ֆակուլտետի ուսանողների առջև։ Այս մասին տեղեկացնում է Արսեն Թորոսյանը։

«Ուսանողների հետ ունեցել ենք քննարկում վերջին տարիների առողջապահական բարեփոխումների մասին, վերջիններս ուղղել են  ոլորտին առնչվող ամենատարբեր բովանդակությամբ հարցեր, այդ թվում` հակածխախոտային օրենքի, առողջության առաջնային պահպանման օղակի, ուռուցքաբանության ոլորտի, բժշկական կրթության և առողջության համապարփակ ապահովագրության մասին:

Շատ եմ կարևորել առողջապահական բարեփոխումները քաղաքական ավելի լայն համատեքստում դիտարկելը` նշելով, որ առկա խնդիրների լուծման համար անչափ կարևոր է որոշում կայացնողների ճիշտ հաղորդակցությունը, որոշումների պատշաճ հիմնավորումները և քաղաքական հաստատակամությունն ու կամքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արսեն Թորոսյանը նշում է, թե ուսանողներին խոստացել է ապագայում կրկին նմանատիպ ձևաչափով հանդիպում կունենա նրանց հետ։