Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adamyan
A A
Սպորտ

Սարգիս Ադամյանը վարձավճարով հանդես կգա «Բրյուգեում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի գործող չեմպիոն «Բրյուգե» թիմում: Այդ մասին հայտնում է գերմանական «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը:

 

«Մեր թիմում այժմ մեծ է մրցակցությունը հարձակման գծում, այդ իսկ պատճառով Սարգիսը վերջին ժամանակներում հազվադեպ էր մասնակցում խաղերին: Նա ցանկություն հայտնեց վարձավճարով խաղալ մեկ այլ թիմում: Կարծում եմ, որ սա լավ տարբերակ է նրա համար», - այդ տեղափոխությունը մեկնաբանել է «Հոֆենհայմի» ներկայացուցիչ Ալեքսանդր Ռոսենը:

 

Սարգիս Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 13 հանդիպում, ընդ որում նա հիմնականում փոխարինման է մտել խաղերի վերջին րոպեներին: Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: