Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 31.01.
A A
Սպորտ

Հայտնի է մարմնամարզության Հայաստանի առաջնության ժամանակացույցը

Փետրվարի 15-17-ը տեղի կունենա սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների առաջնությունը։

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Փետրվարի 15-ին տեղի կունենա գործիքների փորձարկում։ Հաջորդ օրը նախ կկայանա տղամարդկանց, ապա կանանց որակավորման փուլերը։ Փետրվարի 17-ին տեղի կունենան եզրափակիչ մրցումները, ապա պարգևատրման արարողությունը։