Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրաստան
A A
Քաղաքականություն

Վիրահայերը Վրաստանի ՆԳՆ դիմաց պիկետ են անցկացրել

Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց անցկացրել են պիկետ՝ արտահայտելով իրենց բողոքը իրավապահի կողմից անչափահասի նկատմամբ բռնության կիրառման առիթով ։
Նրանք հույս են հայտնել, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որումպարզ երևում է, թե ինչպես է իրավապահի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահասը՝ հաշմանդամություն ունի։