Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նախագահի համբերության բաժակը լցվե՞ց. Թևան Պողոսյանի և Էդգար Ղազարյանի «Առերեսումը»․ Առավոտ (տեսանյութ)

«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք»,– ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 23–ին հրապարակված հրաժարականում։

Ըստ նրա՝ «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար: Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ»։

Ո՞ւմ է հասցեագրված վերջին ակնարկը։ Նախագահի հրաժարականի առնչությամբ այս եւ այլ հարցադրումների են անդրադառնում «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը եւ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով