Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ծաղկալանջում

Ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին Ծաղկալանջ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Լյուդվիգ Բ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: