Բացել լրահոսը Փակել լրահոսը
_111507791_fd378f44-d858-4781-ad07-1a8d07217aee
A A
Հասարակություն

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կովիդի 113.122 դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 113 հազար 122-ով՝ հասնելով 11 մլն 615 հազար 779-ի։

Հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Covid-19- դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրվա կտրվածքով հոսպիտալացվածների թիվը կազմել է 14 հազար 570, ինչը 3,7%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։ Հոսպիտալացումների թիվն աճել է 46 մարզում։