Բացել լրահոսը Փակել լրահոսը
winter
A A
Պաշտոնական

Տաքանալու է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ՝ Երևանում և մարզերում այսօր ցերեկը, հունվարի 30-ին և 31-ին, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-ին և 3-ին մարզերի առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով: 

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։