Բացել լրահոսը Փակել լրահոսը
6a31ac11215b8e9abaf31ce2e8ffb7f7
A A
Հասարակություն

Բարեկամության էստակադայի տակ բախվել են տրոլեյբուսն ու բեռնատարը, կա տուժած․ shamshyan.com 

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։  

Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ կողաշրջված Mercedes-ը պատկանում է Հայաստանում հայտնի «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը։ Մանրամասները սկզբնաղբյուրում։