Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu (4)
A A
Սպորտ

«Ուրարտուն» խզել է Մուտումոսիի հետ պայմանագիրը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի կիսապաշտպան Պիտեր Զիլու Մուտումոսին երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի ամռանը, Կոնգոյի «Մոտեմա Պեմբե» ֆուտբոլային ակումբից։ Երկուսուկես տարվա ընթացքում նա անցկացրել է ընդամենը 27 պաշտոնական հանդիպում և խփել 1 գոլ։