Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 29.01.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կոլումբիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Խոնաթան Դուարտեն: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

 

Նախկինում նա հանդես է եկել կոլումբիական «Ռեալ Սան Անդրես» և «Օրսոմարսո» թիմերում: Կոլումբիայի բարձրագույն լիգայում անցկացրել է 18 խաղ և խփել 2 գոլ:

 

Խոնաթան Դուարտեի ինքարժեքն, ըստ transfermarkt-ի, 100 հազար եվրո է: