Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևանում 44-օրյա պատերազմում նահատակված 12 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթող բացվեց (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 27-ին, 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Հարությունյանը կդառնար 20 տարեկան։

Հայկազ Հարությունյանի ընտանիքի նախաձեռնությամբ Շարուրի 28/2 փողոցում հանդիսավոր կերպով բացվեց թաղամասի 12 հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը։

Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, քաղաքացիներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ։

Կամավորական Յուրիկ Սարգսյանի մոր խոսքերով՝ հուշակոթողը վկայում է, որ հայրենիքը նման տղերքի կյանքի գնով են պահում։

Հայկազը ծննդյան օրը միշտ ընկերներով է նշել։

Ներկաները հիշեցին ու փառաբանեցին, հուզվեցին ու հպարտացան, ապա ծաղիկներ խոնարհեցին՝ մխիթարվելով, որ նահատակությունը մահ չէ, նահատակությունն՝ անմահություն է։ Մանրամասները՝ տեսանյութում։