Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ԱՊՀ երկրների հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Transfermarket կայք կողմից ձևավորած ԱՊՀ երկրների վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականի կազմում։ Հայ ֆուտբոլիստը վրացի Գեորգի Քինկլաձեի և բելառուս Ալեքսանդր Գլեբի հետ կազմում է այդ թիմի կիսապաշտպանությունը։

Դարպասապահի դիրքում ընտրվել է էստոնացի Մարկ Պոոմը։ Պաշտպանության գիծը կազմել են ուկրաինացիներ Օլեգ Լուժնին, Ալեքսանդր Զինչենկոն, ռուսաստանցի Ալեքսեյ Սմերտինը և վրացի Զուրաբ Խիզանիշվիլին։

Հարձակման եռյակում ընդգրկվել են Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոման Պավլյուչենկոն, Անդրեյ Կանչելսկիսը և Անդրեյ Արշավինը։ Ուշագրավն այն է, որ այդ հավաքականում բացակայում է ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որ համաշխարհային մակարդակի աստղ է համարվում։