Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Հասարակություն

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է:

«Լուրերի»-ն ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից ասել են, որ  ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

«Կորոնավիրուսային իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել հետաձգել միջոցառումը»,- հայտնել են ՊՆ-ից: