Բացել լրահոսը Փակել լրահոսը
208814279_343651783935024_8153453005984641960_n
A A
Հասարակություն

Ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս

Կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս: Հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

 

Այս նոր չորսամսյա ժամկետը ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվելու է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2022 թ. փետրվարի 1-ին կամ այդ ամսաթվից հետո: Ժամկետի այս փոփոխությունը ընդունվել է Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների կողմից։