Բացել լրահոսը Փակել լրահոսը
76419_b
A A
Պաշտոնական

Գյումրիում վագոն-տնակ է այրվել․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հունվարի 26-ին, ժամը 15:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է վագոն-տնակում (27 քմ) և հարակից շինությունում (մոտ 90 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:53-ին: Այրվել են շինության և վագոն-տնակի փայտե կառուցատարրերը։