Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պապուաշվիլի
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի  26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ:

Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհրդարանական դիվանագիտության օրակարգին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը Վրաստանի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով Հայաստան է հրավիրել: