Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki (1)
A A
Սպորտ

«Ռոման» Հենրիխ Մխիթարյանին փոխարինող է գտել Ֆրանսիայից

«Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, չնայած շարունակում է մնալ թիմի ամենաօգտակար խաղացողներից մեկը, սակայն նա, հավանաբար, իր վերջին մրցաշրջան է անցկացնում հռոմեական ակումբում», - գրել է իտալական La Republica օրաթերթը։

Ըստ աղբյուրի, «Ռոմայի» նախագահ Ֆրիդկինը թիմի կազմը երիտասարդացնելու խնդիր է դրել նորանշանակ գործադիր տնօրեն Տիագու Պինտուի առջև։ Մասնավորապես՝ հռոմեական ակումբն այժմ բանակցություններ է վարում ֆրանսիական «Մոնպելիեյի» 23-ամյա անգլիացի կիսապաշտպան Ստեֆի Մավիդիդի և ավստրիական «Զալցբուրգի» 18-ամյա հարձակվող Բենջամին Սեսկոյի հետ։

Լրատվամիջոցի կարծիքով, անգլիացի ֆուտբոլիստը «Ռոմա» է հրավիրվելու հենց Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հուլիսին։

«Ռոմայի» ղեկավարությունը չի պատրաստվում երկարաձգել այն, քանի որ Հենրիխ Մխիթարյանը բավական բարձր աշխատավարձ է ստանում։

Նշենք, որ մեր ֆուտբոլիստը 2019 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել էր իտալական ակումբ, իսկ հաջորդ տարի արդեն դարձել էր ակումբի լիարժեք խաղացողը։