Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Մայթով երթևեկող ավտոբուսի վարորդին խիստ նկատողություն է արվել

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը պարզաբանում է ներկայացրել թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ մայթով երթևեկելու վերաբերյալ, ինչի մասին տեսանյութ էր տարածվել սոցցանցերում։ Դրանում ասվում է․

«Հարգելի գործընկերներ, սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար»: