A
A
Հատուկ հրավեր
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, ծանրքաշային Յուրի Պատրիկեեւը հատուկ հրավերով կմասնակցի ՌԴ Ռոստովի մարզիչ առաջնությանը, որը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, Ազովում:
Այդ մրցումներին մասնակցելու հնարավորություն ունեն նաեւ տարբեր երկրների եւ ՌԴ մարզերի ներկայացուցիչները, քանի որ այն միաժամանակ հանդիսանում է աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Նիկոլայ Յակովենկոյի հուշամրցաշարը:
Առաջնության կազմակերպիչները ամենամեծ պարգեւը սահմանել են հենց ծանր քաշային կարգի մրցումների համար, որի հաղթողը կստանա 250 հազար ռուբլի: Իսկ ահա մնացած քաշերում առաջին տեղը գրաված ըմբիշները 10 անգամ քիչ գումար կվաստակեն: