Բացել լրահոսը Փակել լրահոսը
wet snow
A A
Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 27-ին սպասվում է թույլ ձյուն:

Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 28-ի, 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը և երեկոյան ժամերին, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, 30-ին և 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: 

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն: