Բացել լրահոսը Փակել լրահոսը
272199696_497994608349230_6689220354854674271_n
A A
Հասարակություն

Ավագանու որոշմամբ 15 րոպեից ավել կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով

Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծեր»-ի տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12000 դրամ) կատարելն է: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Հիշեցնենք, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.
1 ժամ՝ 100 դրամ
1 օր՝ 500 դրամ
1 շաբաթ՝ 1000 դրամ
1 ամիս՝ 2000 դրամ
1 տարի՝ 12 000 դրամ:
 
Տեղեկացնենք նաև, որ ավագանու որոշմամբ 15 րոպեից ավել կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով: