Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+afrikaji gavat
A A
Սպորտ

Ֆուտբոլի Աֆրիայի գավաթի խաղին 8 մարդ է զոհվել

Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկայի գավաթի խաղարկության խաղին երկրպագուներ են զոհվել:

 

Դեպքը տեղի է ունեցել 1/8 եզրափակիչ փուլի Կամերուն – Կոմորյան կղզիներ խաղից առաջ: Մարզադաշտի մուտքերից մեկում խցանում է առաջացել: Ոստիկաններին չի հաջողվել կարգավորել երկպագուների նորմալ մուտքը, որի պատճառով 8 հոգի ոտատակ են եղել և մահացել: 50 երկրպագու վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այդ մասին տեղեկացնում է news24-ը:

 

Կամերունի հավաքականը 2:1 հաշվով հաղթանակ է տարել և մտել քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Գամբիայի հետ: