Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1332-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1332-ով և դարձել 353731: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 մարդ (+1171), կատարվել է 2685238 թեստավորում (+5713), առողջացել են վարակվածներից 334549-ը (+155): Մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 8032։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն էլ ավելացել է 2-ով` 1525։