Բացել լրահոսը Փակել լրահոսը
76367_b
A A
Պաշտոնական

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 24-ին, ժամը 19:53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բեռնվածության պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 բեռնատար ավտոմեքենա։