Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Պաշտոնական

Ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ

N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ հունվարի 24-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։ 

Ըստ զորավարժության պլանի, անձնակազմն անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։