Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Սերժ Սարգսյանը չմասնակցեց շախմատի մեդալակիրների պարգևատրմանը (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ ՀՀ շախմատի տղամարդկանց 82-րդ և կանանց 77-րդ առաջնությունների պարգևատրման արարողությունը։

Ավանդույթի համաձայն ամեն տարի մրցանակակիրներին մեդալներ հանձնում էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն այս անգամ դա խախտվեց, քանի որ նախագահը չէր ներկայացել արարողությանը։ Մեդալներն իրենց տերերին հանձնեց արարողությանը մասնակցող ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք, որ կանանցից 2022թ Հայաստանի չեմպիոն է դարձել Մարիամ Մկրտչյանը, տղամարդկանցից՝ Մանուէլ Պետրոսյանը։