Բացել լրահոսը Փակել լրահոսը
yd2titufmzdydcoiuek8km9rr49kooigfct63scn
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքիայում էժան հացի համար երկար հերթեր են (տեսանյութ)

Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին, Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։

Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է հացի համար գոյացած երկար հերթը և ընդգծել է՝ «Թուրքիան արժանի չէ նման տեսարանի»։ Թունջայ Օզքանը կոչ է արել անմջապես արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում։