Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia 24.01.
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» կազմը համալրել է բրազիլացի ֆուտբոլիստով

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային» է միացել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Բ Սերիան ներկայացնող «Ռեմո» թիմում։ Նախկինում Պերեյրան ելույթ է ունեցել նաև Բրազիլիայի Ա Սերիայի «Կուրիտիբա» թիմում։