Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հաջորդ նախագահը կարող է լինել Արման Թաթոյանը․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

Այն պատճառաբանությունները, որ ներկայացրել է Արմեն Սարգսյանը, դրանք օբեկտիվ են։ Արմեն Սարգսյանն իր ամենագլխավոր լիազորությունն այդպես էլ չիրականացրեց, որովհետև ինքը Սահմանադրությամբ պետության գլուխն է հռչակված և, այսպես ասած, Սահմանադրության պահապանը։

Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյանը՝ խոսելով նախագահի հրաժարականի պատճառների մասին։

«Նախագահի հրաժարականով իշխանությունը կենտրոնանալու է մեկ անձի ձեռքում՝ առավել ևս, որ այդպես էլ կար։ Հիմա շատ ավելի է լինելու, որովհետև եթե իրենք ներկայացնեն իրենց սեփական թեկնածուին, որը ենթակա է լինելու իրենց, ապա կնշանակի, որ որևէ հավասարակշռություն չի լինելու։ Եվ հակակշիռները բացահայտվելու են։ Սա լուրջ վտանգ է ժողովրդավարության դեմ»,- ասաց Արամ Սարգսյանը նշելով, որ այս ժամանակաշրջանում, երբ ընթանում են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բանակցությունները, նախագահի անձը շատ կարևոր է։

«Ես կարծում եմ, եթե երիտասարդներից պետք է ընտրվի, որպեսզի կարողան հավասարակշռությունը պահպանել, ինչու չէ, կարող է լինել Արման Թաթոյանն, ով իրեն ճիշտ դրսևորեց այս տարիների ընթացքում։ Եվ արդեն փորձ ձեռք բերեց արդեն պաշտպանելու իր սեփական տեսակետը, որը բխում է օրենքի տառից»,- ասաց ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։