Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Օմիկրոնը արագ տարածվում է․ նախարար (տեսանյութ)

«Արդեն իսկ շրջանառվում է օմիկրոն շտամը, որն արագ տարածվում է, բայց բոլոր արձանագրվող ստատիստիկ տվյալները ցույց են տալիս, որ դրա ընթացքի ծանրությունը պատվաստված քաղաքացիների մոտ բավականին թեթև է»,-այսօր ամփոփիչ ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ անգամ փոփոխվող շտամների պարագայում պատվաստումները ցույց են տալիս իրենց արդյունավետությունը։

Նախարարը խոսեց նաև 2022թվականին իրականացվելիք ծրագրերի մասին, նշելով, որ կարևոր խնդիրներից է սկրինինգների միջոցով հիվանդությունների վաղ հայտնաբերումը։

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանում դեռ պահպանվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործման շատ բարձր ցուցանիշ, և իրենք անելու են հնարավորինը քաղաքացիներին զերծ պահելու այդ սովորությունից։ Ըստ այդմ՝ մարտի 15-ից հանրային սննդի վայրերում ծխելը կարգելվի։

Ինչ վերաբերվում է քաղցկեղի դեմ բուժմանը, ապա նախարարը նշեց, որ այն պետպատվերի շրջանակներում ընդգրկելուց հետո մարդկանց դիմելիությունը ավելացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։