Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նախագահն իր պարտականությունները լիարժեք չի կատարել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ինքն իր պարտականությունները լիարժեք չի կատարել։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառներին։

«Ես գտնում եմ, որ ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է երկրի գլուխը, և ինքն ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Սահմանադրությունը պահելու, և ՀՀ անվտանգության, և այլ երաշխիք հանդիսանալու համար։ Ինքն իր պարտականությունները չի կատարել։ Ինքը կարող էր զսպող մեխանիզմ ձևավորել նախագահական ինստիտուտում, ինչը թույլ չէր տա բավականին լուրջ թերություններ ՀՀ-ում»,-ասաց Սերյան Օհանյանը։