Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+korona 24.01.
A A
Սպորտ

Ռուսաստանցի մարզիչը նշել է կորոնավիրուսով վարակվելու վտանգավոր վայրը

Ռուսաստանի բիաթլոնի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կամինսկին նշել է, թե մարզիկներն ամենաշատն որտեղ կարող են վարակվել կորոնավիրուսով:

 

«Կորոնավիրուսով վարակվելու ամենավտանգավոր վայրը ինքնաթիռն է, հատկապես երբ թռնում ես սովորական չվերթով: Մենք կասկածներ ունենք, որ մեր մարզիկների մեծ մասը հենց օդանավերում են հիվանդացել կորոնավիրուսով: Հատկապես վտանգավոր են ինքաթիռի զուգարանները, որտեղ շատ մարդիկ են լինում: Դրա համար տղաների հետ անընդհատ բացատրական աշխատանքներ են տանում, քանի որ հունվարի 25-ին Իտալիայից մեկնելու ենք Մոսկվա, իսկ մեկ օր անց արդեն թռնելու ենք Պեկին` տեղում օլիմպիական խաղերին պատրաստվելու համար: Աստված չանի, այդ ուղևորություններից հետո դրական լինի մազիկների թեսթերը», - ասել է ռուսաստանցի մասնագետը:

 

Հիշեցնենք, որ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են փետրվարի 4-20-ը: