Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+milan - juve 24.01
A A
Սպորտ

«Միլանը» և «Յուվենթուսը» կրկնեցին 15 տարվա հակառեկորդը

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանն» իր հարկի տակ ընդունեց «Յուվենթուսին»:

Սկզբունքային մրցակիցների հերթական հանդիպումը չարդարացրեց «տիֆոզիների» սպասելիքները: Տանտերերն ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 4 հարված կատարեցին մրցակցի ուղիղ դարպասին, որոնք ետ մղեց «Յուվենթուսի» դարպասապահը: Հյուրերն ընդհանրապես չկարողացան գոնե մեկ դիպուկ հարված հասցնել միլանցիների դարպասին:

Արդյունքում, գրանցվեց դժգույն, գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: Կողմերը վերջին անգամ միմյանց գոլ չէին խփել 15 տարի առաջ, 2007 թվականին: Բացի այդ, 1992թ հետո «Միլանն» ու «Յուվենթուսն» առաջին անգամ մեկ մրցաշրջանում երկու խաղերն էլ ավարտեցին ոչ-ոքի (Թուրինում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 արդյունք):

23 տուրից հետո «Միլանը» վաստակել է 49 միավոր և «Նապոլիի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: «Յուվենթուսը» 42 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը և չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում ընթացող «Ատալանտայից» ետ է մնում մեկ միավորով: