Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Էմպոլիին». Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Էմպոլիին»:

 

Հռոմեական ակումբը բոլոր չորս գնդակները խփել է առաջին խաղակեսում: Չորրորդ գոլի ժամանակ արդյունավետ փոխանցում կատարել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 75-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվել է:

 

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակել է 38 միավոր և 8-րդ տեղից բարձացել 6-րդ հորիզոնական: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի փետրվարի 6-ին: Այդ օրը «գայլերը» սեփական դաշտում կընդունեն «Ջենոային»: