Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chessfinish
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի տղամարդկանց շախմատի 2022թ մեդալակիրները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի թվով 82-րդ առաջնությունը։

Տասնմեկ հնարավորից վաստակելով 8 միավոր, առաջին տեղը գրավեց և չեմպիոն հռչակվեց արցախցի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը 7,5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը բաժին հասավ Հայկ Մարտիրոսյանին, իսկ Շանթ Սարգսյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Սույն շախմատիստներն Հայաստանի շախմատի բարձրագույն խմբի 2023թ առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճեցին:

Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին փորձառու Տիգրան Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք վաստակեցին 3,5-ական միավոր, սակայն վերջինը կորոնավիրուսի պատճառով բաց թողեց վերջին հինգ տուրերի պարտիաները: