Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայտնի են 2022թ Հայաստանի գնդակային հրաձգության չեմպիոնները

Հունվարի 21-23-ը տեղի է ունեցել գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցմանը մասնակցել են Երևանի, Գյումրու և Վանաձորի 65 ուժեղագույն հրաձիգները:

Օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների պայքարում հաղթել է Նարեկ Ադամյանը: Կանանց մրցումներում լավագույն արդյունա ցույց է տվել Միլենա Պողոսյանը:

Օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց մրցաձևում տղաներից ոսկե մեդալ է նվաճել Սևակ Արշակյանը, կանանցից` Էլմիրա Կարապետյանը: 

Վազող թիրախ նորմալ վազք տղաների մրումներում գերազանց է հանդես եկել Գոռ Խաչատրյանը: Կանանց պայքարում 1-ին տեղը գրավել է փորձառու Լիլիթ Մկրտչյանը:

Այսօր տեղի է ունեցել առաջնության փակման արարողությունը, որի ժամանակ մրցանակակիրները ստացել են համապատասխան մեդալներ, դիպլոմներ, ինչպես նաև դրամկան պարգևներ։ Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես պարգևատրվել են։ Վերջում հայտարարվել է Հայաստանի հավաքականներում ընդգրկված հրաձիգների կազմը։