A
A
ՀՖՖ նախագահը ոսկե մեդալ է նվիրել Անդրանիկ Ադամյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վաստակավոև մարզիչ Անդրանիկ Ադամյանն այսօր նշում է իր ծննդյան 70-ամյակը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այդ կապակցությամբ այցելել է Գյումրի և ՀՖՖ ոսկե մեդալ ու անվանական մարզաշապիկ նվիրել անվանի մասնագետին: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Կյանքի մոտ 40 տարին Անդրանիկ Ադամյանը նվիրել է իր սիրելի թիմին` Գյումրիի «Շիրակին», սկզբում որպես ֆուտբոլիստ, ապա` մարզիչ: 1990-2005թթ նա եղել է «Շիրակի» գլխավոր մարզիչը: Այդ ընթացքում «Շիրակը» երեք անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և Սուպերգավաթակիր, հինգ անգամ` փոխչեմպիոն:
Անդրանիկ Ադամյանը կարճատև գլխավորել է նաև Հայաստանի հավաքականը, ինչպես նաև հաջողությամբ աշխատել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում: