Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա

Հունվարի 22-ին, ժամը 10:43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա: