Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Այս պահին Ադրբեջանն անգամ իր առաջարկած պայմաններով չի գնա սահմանազատման․ քաղաքագետ (տեսանյութ)

Նորմալ է, որ այդ հանդիպումը պետք է դառնար Հայաստանում թե արտաքին, թե ներքաղաքական դիսկուրսի գլխավոր թեման, իսկ ԱԺ-ում տիրող իրադարձությունները չեն համապատասխանում այն իրավիճականին, որին անհրաժեշտ էր սպասել այս իրադարձությունից հետո։

«Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը։

«Շատ լավ կլիներ, որ ընդդիմությունը, որը հանդես է գալիս իշխանությանը քննադատող դիրքերից, փորձեր ինչ որ չափով ավելի կառուցողական այդ քննադատությունը կառուցեր և ֆիքսվեր բանակցվող բաղադրիչների վրա»,- ասաց քաղաքագետը ։

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ առանց նախապայմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել՝ քաղաքագետ Ղևոնդյանը նկատեց․ «Նախապայմաններ առաջին հերթին  առաջադրում է Հայաստանը և ճիշտ է անում։ Քանի դեռ հակառակորդի զինվորները ՀՀ տարածքում են սահմանազատումը բավականին բարդ կլինի։ Այստեղ ավելի շատ հավանականություն կա, որ Ադրբեջանը խաղում է, և եթե Հայաստանը փորձի լսել ադրբեջանական կողմին և նույնիսկ նրանց պայմաններով դելիմիտացիա և դեմարկացիա սկսել, ապա Ադրբեջանն այս պահին չի գնա դրան, որովհետև մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանում հասկանում են, որ թույլ է Հայաստանի դիրքերը և միջազգային իրադրությունն էլ խառն ու հնարավոր է ստանալ ավելին»։

Մանրամասները՝ տեսանյութում։