Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիվերպուլում» դժգոհ են Կապելոյից

Սպորտ
9d150b92d0535d2ea21214f7719f5be7

Անգլիական «Լիվերպուլ» թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչ Դարեն Բաջեսը ինտերնետային «Տվիտեր» ցանցով հայտարարել է, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն «սիրողական մակարդակի մասնագետ է եւ անգիտակ է»:

Լիվերպուլյան ակումբին զայրացրել է այն փաստը, որ Անգլիա - Ֆրանսիա ընկերական խաղին վնասվածք է ստացել թիմի ավագ Ստիվեն Ջերարդը: Ըստ նախնական պայմանավորվածության, Ֆաբիո Կապելոն նրան պետք է փոխարիներ մինչեւ 60-րդ րոպեն, սակայն իտալացի մասնագետը չի կատարել իր խոստումը: Արդյունքում Ստիվեն Ջերարդը 85-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ բժշկի ուղեկցությամբ լքել խաղադաշտը:

«Այդպես կարող են վարվել միայն սիրողական մակարդակի եւ անգիտակ մարզիչները: Այժմ մենք ստիպված ենք «վճարել» այդ անհեռատեսության համար: Իմ աշխատանքի ընթացքում սա առաջին դեպքն է, որ հավաքականի գլխավոր մարզիչը հաշվի չի առնում ակումբի խնդրանքը», - ինտերնետի իր էջում նշել է «Լիվերպուլի» մարզիչը: