A
A
Հայաստանի մարմնամարզիկները տարին կսկսեն արտասահմանյան հավաքով
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին հավաքը կանցկացվի հունվարի 28-ից մինչև փետրվարի 11-ը։
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը 2022 թվականը կմեկնարկի ուսումնամարզական արտագնա հավաքով:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցաշրջանի անդրանիկ հավաքը մարմնամարզիկները կանցկացնեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հունվարի 28-ից մինչև փետրվարի 11-ը։ Դրան մասնակցելու են Հայաստանի և մեծահասակների, և երիտասարդների հավաքականները: