Հեռացվեցին գործկոմից
ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն իր կազմից հեռացրել է կաշառակերության մեջ մեղադրվող իր անդամներին:
Այսօր կայացած հերթական նիստի ժամանակ ԳԿ-ի անդամներ Ամոս Ադամուն ու Ռեյնոլդ Տեմարին, որոնք բանակցության մեջ էին մտել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ եւ համաձայնել խոշոր գումարների դիմաց իրենց ձայնը տալ այդ երկրում աշխարհի առաջնություն անցկացնելու համար, որակազրկվել են (համախատասխանաբար 3 եւ 1 տարով): Նրանք որոշ ժամանակ չեն կարող զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նրանց միաժամանակ տուգանել է համախատասխանաբար 10 եւ 5 հազար շվեյցարական ֆրանկով:
Այդպիսով` 2018 եւ 2022 թթ աշխարհի առաջնությունների տերերին կորոշեն գործկոմի 22 անդամները (ՖԻՖԱ-ի նախագահը երկու ձայնի իրավունք ունի): Նշենք, որ 2018 թ առաջնությունը ցանկանում են անցկացնել Ռուսաստանը, Անգլիան, Իսպանիան ու Պորտուգալիան եւ Բելգիան ու Հոլանդիան միասին, 2022-ինը` Քաթարը, ԱՄՆ, Ավստրալիան, Հարավային Կորեան: