A
A
Կանանց շախմատի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում
Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում այսօր կայացան նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձյա առաջատար Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Ասյա Եդիգարյանի հետ, իսկ նրան հետապնդող Մարիա Գևորգյանը սևերով հաղթեց Նարե Առաքելյանին:
Այդպիսով, առաջնության ավարտից մեկ տուր առաջ երկու շախմատիստուհիները վաստակեցին 6-ական միավոր: Ճակատագրի բերումով վերջին` 9-րդ մրցափուլում, նրանք հանդիպելու են իրար հետ: Սպիտակներով հանդես կգա Մարիա Գևորգյանը:
Առաջատարներից կես միավոր է ետ մնում գործող չեմպիոն Սուսաննա Գաբոյանը, որն այսօր տեխնիկական հաղթանակ տարավ, քանի որ մրցակիցը չներկայացավ հանդիպմանը: