Սրտի կանգ ապրած Էրիկսենը մտադիր է խաղալ Քաթարում
Աջակցիր «Ա1+»-ինՍրտի վիրահատություն տարած ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ և Դանիայի հավաքականի կազմում մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես նշում է անգլիական The Sun թերթը, 29-ամյա կիսապաշտպանն արդեն մի քանի շաբաթ է մարզվում է շվեյցարական «Չիասո» թիմում` ֆիզիկական պատրաստությունը բարելավելու համար: Նա մտադիր է շարունակել կարիերան:
Դանիացի ֆուտբոլիստն արդեն առաջարկ է ստացել անգլիական «Բրենտֆորդ» ակումբից: Նրա ծառայություններով հետաքրքված են նաև անգլիական «Լեսթերն» ու «Նյուքասլը»:
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենն անցած տարի կայացած Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ ուշագնաց էր եղել։ Դանիացի ֆուտբոլիստի մոտ սրտի կանգ էր արձանագրվել: Հետագայում նրա օրգանիզմում տեղադրվել է սրտի աշխատանքը: ստուգող սարք`դեֆիբիլիատոր:
Նրա ակումբը` Միլանի «Ինտերը», 2021թ դեկտեմբերին խզել գործող պայմանագիրը, քանի որ Իտալիայի Ա սերիայի կանոնադրությունը թույլ չի տալիս ֆուտբոլիստներին մասնակցել խաղերին այդ սարքով: