Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անահիտ Ավանեսյան
A A
Պաշտոնական Հասարակություն

Նախարարը օմիկրոնի հարցով խորհրդակցություն է անցկացրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր` «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել:

Քննարկել են «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր: