Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid 19
A A
Հասարակություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք

Հունվարի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 728 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8 545 մարդ, մահացել է 43 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 015 592, այստեղից ապաքինվել է 943 212 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 555:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 63 605 փորձարկում, այդ թվում 33 350-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 30 255-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 13.72% է, վերջին 14 օրվանը՝ 10.44%, վերջին 7 օրվանը՝ 10.93%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 632 527 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9 340 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 386 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 896 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուր՝ jnews.ge